Մատչելիության հղումներ

Իրանական ԶԼՄ-ները հաստատել են Արաղչիի հանդիպումը եվրոպացի գործընկերների հետ


Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, Թեհրան, 15-ը հունիսի, 2025թ.
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, Թեհրան, 15-ը հունիսի, 2025թ.

Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են՝ արտգործնախարար Աբաս Արաղչին վաղը Ժնևում կհանդիպի եվրոպացի գործընկերների հետ։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ հանդիպմանը կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները։

Ըստ նույն աղբյուրի՝ նախաձեռնությունը համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ, դրա նպատակն է Թեհրանից հստակ երաշխիքներ ստանալ, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ՝ քաղաքացիական նպատակներով է օգտագործվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG