Հայաստանն այս օրերին փորձում է աջակցել ոչ միայն Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին, կամ իրանահայերին, այլև տարբեր երկրների քաղաքացիներին տարհանման, ապաստան տանելու հետ կապված:
«Պրոցեսի մեջ ենք... սա շարունակական պրոցես է, և ինչպես կարող ենք գնահատել, առաջիկա օրերին ծավալները միայն կավելանան»,- այսօր խորհրդարանում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Իրան-Իսրայել հակամարտության մասին, որ շարունակվում է արդեն վեցերորդ օրը:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատեց՝ ցավալիորեն այս հակամարտությունը թեժանում է: Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ Հայաստանի մոտեցումը այս հարցի շուրջ հայտնի է՝ Երևանը տարածաշրջանում խաղաղության ջատագով է: