Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է և կցուցաբերի անհրաժեշտ աջակցություն։
«Մոսկվան ուշադիր հետևում է Ռուսաստանի քաղաքացի Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, որին Երևանում սպառնում են գրեթե ձերբակալությամբ՝ տարօրինակ պատրվակներով», -«Ռիա Նովոստի»-ին ասել է Զախարովան։
«Մենք նրան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք, որպեսզի նրա բոլոր իրավունքները հարգվեն», - հավելել է Զախարովան։
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն են կատարում ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատանը:
Իրավապահների այցից մեկ ժամ առաջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը Մայր Աթոռի մոտից պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին. - «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:
Մեկ ժամ անց վարչապետ Փաշինյանը կոշտ արձագանքեց այս հայտարարությանը. - «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: