Մատչելիության հղումներ

Իրանական հրթիռը հարվածել է իսրայելական հիվանդանոցին

եթերում Իսրայել-Իրան հակամարտությունն է՛լ ավելի է թեժանում. թարմացվող

Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ:

Իրանն ու Իսրայելը շարունակել են օդային հարվածները:

Իրանը հարվածել է իսրայելական ԲԿ-ին, Իսրայելը՝ ծանր ջրի ռեակտորի հարակից տարածքին:

Թրամփը հստակ չի ասել, թե արդյոք որոշում ունի՞ միանալ Իսրայելի օդային հարվածներին Իրանի դեմ:

Նա հավելել է, որ իրանական պաշտոնյաները ցանկացել են Վաշինգտոն գնալ բանակցությունների համար:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ «Իրանի ժողովուրդը չի հանձնվելու»։



16:47 15.6.2025

Իրանը պատրաստ է շարունակել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք բաց ենք ցանկացած համաձայնագրի համար, որով Իրանը չի ստեղծի միջուկային զենք։ Սակայն մենք չի ընդունի որևէ համաձայնագիր, որը զրկում է Իրանին իր միջուկային իրավունքներից, այդ թվում՝ ուրանը հարստացնելու իրավունքից», հավելել է նա։

16:51 15.6.2025

Իսրայելական հեռուստաալիքները ուղիղ եթերում ցուցադրում են Թեհրանի կենտրոնում տեղի ունեցած նոր պայթյունների կադրեր, որոնցում ծխի մեծ ամպեր են բարձրանում մոտ վեց վայրերից:

Իրանական աղբյուրները դեռ հաղորդագրություն չեն տարածել։ Իսրայելական զինվորականները նշում են միայն, որ տեղում «գործողությունները շարունակվում են»՝ առանց հավելյալ մանրամասների:

17:56 15.6.2025

«Իրանը որևէ հաղորդագրություն չի ուղարկել Իսրայելին երրորդ երկրի միջոցով»,- հայտարարել է երկրի արտգործնախարարության խոսնակը՝փաստացի հերքելով Կիպրոսի նախագահի հայտարարությունը, թե Թեհրանը խնդրել է Նիկոսիային «որոշ ուղերձներ» փոխանցել Իսրայելին։

18:04 15.6.2025

Իրանը և Իսրայելը «շուտով կհասնեն խաղաղության», հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այժմ ընթանում են հանդիպումներ։ Թե կոնկրետ ում միջև և որտեղ՝ Դոնալդ Թրամփը չի հստակեցրել, բայց պնդել է, որ «երկու երկրները պետք է համաձայնության գան»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG