Իսրայելը հրթիռակոծել է Գազայում օգնության կետի մերձակայքը, ուր մարդիկ հավաքվել էին՝ ուտելիք ստանալու

Իսրայելը հրթիռակոծել է Գազայում օգնության բաշխման կետի մերձակայքը, որտեղ հազարավոր պաղեստինցիներ էին հավաքվել՝ հաց ու ալյուր ստանալու հույսով։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի կողմից ղեկավարվող Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ զոհվել է 45 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։

Հարակից հիվանդանոցը, ըստ լրատվամիջոցների, այնքան ծանրաբեռնված է, որ բժիշկները ստիպված են բազմաթիվ վիրավորների տեղավորել գետնին։

Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թուրքը քննադատել էր Իսրայելին՝ Գազայի հատվածը արդեն շուրջ երեք ամիս շջափակման մեջ պահելու համար՝ կոչ անելով հետաքննել մարդասիրական օգնության կետերի մոտ գրեթե ամենաօրյա ռեժիմով հնչող կրակոցները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելական ուժերը զավթել են Գազա ուղևորվող մարդասիրական նավը