Իրանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրում պաշտպանության ոլորտի հետ կապված որևէ դրույթ չկա, հայտարարել է ՌԴ նախագահը՝ պատասխանելով Թեհրանին հնարավոր ռազմական աջակցության մասին հարցին:
«Մեր իրանցի բարեկամները անգամ չեն էլ խնդրում մեզ նման բան։ Այսպիսով, փաստացի քննարկելու բան չկա», - ասել է նա, - «Մի ժամանակ մենք առաջարկել ենք մեր իրանցի բարեկամներին համագործակցել հակաօդային պաշտպանության համակարգերի ոլորտում, սակայն մեր գործընկերները այդ ժամանակ մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերել, և այդքանով էլ ավարտվեց»։
Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի, եթե Իսրայելը և ԱՄՆ-ն սպանեն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Պուտինը պատասխանել է, թե չի ուզում անդամ քննարկել այդ հնարավորությունը:
Օրեր առաջ ԱՄՆ նախագահը կտրուկ սրել էր իր հռետորաբանությունը Իրանի գերագույն առաջնորդի հասցեին՝ սոցիալական ցանցում հայտարարելով, որ Ամերիկան գիտի՝ որտեղ է նա այժմ գտնվում, բայց «առայժմ» չի սպանի նրան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփ․ Խամենեիին չենք սպանի՝ առայժմ