Ալիևը Կահրամանմարաշում հանդիպել է Էրդողանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կահրամանմարաշում հանդիպել է թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ։

Երկու առաջնորդներն այժմ մասնակցում են 2023-ի երկրաշարժից հետո Կահրամանմարաշում կառուցված «Ադրբեջանական թաղամասի» բացմանը։

Վաղն էլ Ստամբուլ է մեկնելու Հայաստանի վարչապետը։ Կառավարության խոսնակն այսօր «Ազատությանը» հայտնել է,որ Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի Էրդողանի հրավերով. ԱԺ նախագահ