Շարունակվում է իրանցիների շարժը դեպի Հայաստան

Հայաստան-Իրան սահմանի միակ անցակետով շարունակվում է իրանցիների շարժը դեպի Հայաստան՝ և՛ բեռնատարներ են սահմանը պարբերաբար հատում, և՛ քաղաքացիներ:

Սահմանի այդ հատվածում կուտակված բեռնատարների թիվն զգալի ավելացել է: Իրանական կողմում ևս նկատելի են կուտակված բեռնատարներ:

Սահմանը հատող իրանցիները նույն բանն են պատմում, նշում են, որ իրավիճակը բավականին ծանր է այնտեղ, հարվածները շարունակվում են: Նրանց մի մասը հրաժարվում է խոսել տեսախցիկների առջև:

Իրանցիներից մեկը պատմեց, որ Թեհրանից շատերն են հեռացել: Իր հարազատները, որդիներն են այնտեղ, ու իսրայելական հարվածներից մեկն էլ իրենց տնից 100 մետր հեռավորության վրա է եղել: Հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել: Տղամարդը նշեց, որ դուստրը Բրիտանիայում է, և պատրաստվում է Երևանից մեկ ամսով մեկնել դստեր մոտ, մինչև իրավիճակն Իրանում կարգավորվի:

Տեղում մեծացել է հայ տաքսիստների թիվը, նվազել է նաև փոխադրման արժեքը: Նախօրեին «Ազատության» հետ զրույցում իրանցիները դժգոհում էին տաքսի ծառայությունների գներից՝ ասելով, որ իրենք օգնության կարիք ունեն տրանսպորտի հարցում, իսկ Երևան հասնելու համար իրենցից վարորդները մոտ 300-350 դոլար գումար են պահանջում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանից Ագարակի սահման հասածները դժգոհում են՝ և՛ այնտեղ հասնելն է դժվար, և՛ այնտեղից Երևան ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի աշխատակիցներն այցելել են Ագարակի անցակետ

Ավելի մանրամասն՝ տեսանյությում