Լրագրողին հարվածած ոստիկանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Երեկ ուղիղ եթերում բողոքի ակցիա լուսաբանող լրագրողին հարվածած ոստիկանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, «Ազատությանը» հայտնում են Քննչական կոմիտեից:

Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով:

Լրագրողին հարվածած ոստիկանը նույն օրն ազատվել է աշխատանքից:

Երեկվա ուղիղ եթերի կադրերում երևում է, թե ինչպես է լրագրող Մերի Մանուկյանը միկրոֆոնը դեպի ոստիկանը մեկնած մոտենում, որ հարցեր տա, Ալեքսանդր Ազարյանը թեքվում և սկսում է բղավել նրա վրա, իսկ երբ գործընկերները փորձում են նրան տարածքից հեռացնել, լրագրողն էլ մյուս ոստիկաններին է դիմում հարցնելով՝ «տեսա՞ք ինչպիսի վարք դրսևորեց ձեր գործընկերը», Ազարյանը վերադառնում և ուժգին հրում է լրագրողին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրագրողին հարվածած ոստիկանը ազատվել է ծառայությունից