Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը չի կարող այլևս ողջ մնալ՝ Իսրայելի հիվանդանոցն ու բնակելի շենքերը թիրախավորելուց հետո։
«Զինվորականներին հրահանգ է տրվել, և նրանք գիտեն, որ իրենց բոլոր նպատակներին հասնելու համար այս մարդը չպետք է շարունակի գոյություն ունենալ», - ասել է Իսրայել Կացը։
Օրեր առաջ ամերիկացի պաշտոնյաները լրատվամիջոցներին հայտնել էին, որ Իսրայելը նաև այաթոլա Ալի Խամենեիին սպանելու ծրագիր է ունեցել, սակայն նախագահ Թրամփը վետո է դրել դրա վրա։ Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Խամենեիին սպանելու ծրագրեր չկան, «գոնե՝ առայժմ»։